Բայրամովն ու Կալլասը քննարկել են միջազգային անվտանգության հարցեր
 Բայրամովն ու Կալլասը քննարկել են միջազգային անվտանգության հարցեր
14:03     28 02 2025    
Փետրվարի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի միջև։

Ինչպես հայտնել են Zinvor.info-յին արտաքին գործերի նախարարությունից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

Կողմերը նշել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար լայն ներուժի առկայությունը և կարևորել քաղաքական երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով՝ օրակարգային հարցերի առաջմղման համար։ Հեռախոսազրույցի ընթացքում Ջեյհուն Բայրամովը և Կայա Կալլասը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Կալլաս  


Լրահոս