Գրիգորյանն ազդարարել է սահմանազատման հանձնաժողովի հերթական հանդիպման մասին
 Գրիգորյանն ազդարարել է սահմանազատման հանձնաժողովի հերթական հանդիպման մասին
09:55     28 02 2025    
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն, ապա գործընթացը կսկսեն սահմանի հյուսիսային անկյունից։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սահմանազատումը հյուսիսային անկյունից է սկսվելու: Իմ կարծիքով՝ մինչև սկսվելը մեկ հանդիպում էլ կլինի, որովհետև դեռ հարցեր կան քննարկելու: Մենք միշտ աշխատանքային խմբերով ենք հանդիպումը»,-ասել է նա:

Հարցին՝ որ կողմի առաջարկն է եղել՝ սահմանազատումն սկսել այդ հատվածից, փոխվարչապետը պատասխանել է. «Դա ընդհանուր կոնսենսուսային որոշում է: Աշխատանքային հանդիպումների արդյունքում մենք անպայման կհրապարակենք մեր անելիքները: Հանդիպման կոնկրետ ամսաթիվ հիմա չեմ կարող նշել, բայց պայմանավորվածությունները կան, որ ինտենսիվ պետք են լինեն»,- ընդգծել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս