Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, համայնքի մեկնաբանության մեջ նշվում է, որ Եվրախորհրդարանի և Հայաստանի խորհրդարանի կողմից հաստատված, ռասիստական բնույթ կրող այս փաստաթուղթը պարունակում է՝ մարդու իրավունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հատկանիշներ, ոտնձգություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ և ուղղված է տարածաշրջանում նոր պատերազմի հրահրմանը։
«Հայաստանը, որը օկուպացման տակ է պահել ադրբեջանական տարածքների 20 տոկոսը, ավերել է մոտ հազար քաղաք և գյուղ, սպանել ավելի քան 20 հազար և հարկադիր անհետացման ենթարկել 4 հազար ադրբեջանցիների, այս փաստաթղթում ներկայացված է որպես «ժողովրդավարության» և «խաղաղության աղավնու» կերպար։ Եվրախորհրդարանը, որն ավելի քան 30 տարի անտարբեր է մնացել ադրբեջանցի փախստականների և հարկադիր վերաբնակների ճակատագրի նկատմամբ, բարձրացնում է՝ Ղարաբաղի տարածաշրջանը ինքնակամ լքած հայերի իրավունքների հարցը։ Սա ռասայական խտրականության բացահայտ դրսևորում է։
«Եվրոպական խաղաղության հիմնադրամին» և Հայաստանում ԵՄ առաքելությանը (EUMA) բազմաթիվ հղումները ցույց են տալիս, որ ԵՄ-ն մտադիր է շարունակել զինել այդ երկիրը։ Այն փաստը, որ այս փաստաթուղթը հավանության է արժանացել խորհրդարանի կողմից, որտեղ Հայաստանի իշխող կուսակցությունը մեծամասնություն է կազմում, վկայում է այն մասին, որ Հայաստանի կառավարությունն անկեղծ չէ խաղաղ բանակցություններում և դրանք օգտագործում է որպես քող՝ ավարտին հասցնելու իր լայնածավալ ռազմականացման ծրագիրը։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դատապարտել Հայաստանի և ԵՄ-ի գործողությունները, որոնք ուղղված են մարդու իրավունքների և խաղաղության դեմ»,- ասվում է մեկնաբանության մեջ։