Էրդողան. Թուրքիան ու Ադրբեջանը և վշտի և ուրախության ժամանակ աջակցում են միմյանց
  Էրդողան.  Թուրքիան ու Ադրբեջանը և վշտի և ուրախության ժամանակ աջակցում են միմյանց
16:58     26 02 2025    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ ողբերգական իրադարձությունների 33-րդ տարելիցին հարգել է Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Թուրքիայի ղեկավարը Х սոցիալական ցանցում կիսվել է համապատասխան հրապարակմամբ:

Էրդողանը նշել է, որ Խոջալուի ողբերգության ցավը երբեք չի մոռացվի։

«Իրադարձությունների 33-րդ տարելիցի կապակցությամբ՝ հարգանքի տուրք եմ մատուցում զոհված ադրբեջանցի եղբայրների և քույրերի հիշատակին։ Ցավակցություն եմ հայտնում Ադրբեջանի եղբայրական ժողովրդին, մենք աջակցում ենք միմյանց և վշտի և ուրախության ժամանակ»,- գրել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս