Էմին Հուսեյնով. Մինչև հաջորդ տարվա վերջ 20 հազար մարդ կտեղափոխվի Աղդամ
  Էմին Հուսեյնով.  Մինչև հաջորդ տարվա վերջ 20 հազար մարդ կտեղափոխվի Աղդամ
13:52     26 02 2025    
Մինչև 2026 թվականի վերջը Աղդամում կվերաբնակեցվի 20 հազար մարդ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Աղդամի, Ֆիզուլիի և Խոջավենդի շրջաններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։

Նրա խոսքով, Ադրբեջանի ազատագրված տարածքներում ավարտվում են նախագծային աշխատանքները, իսկ Պետական ծրագրում ներառված նախագծերը կավարտվեն մինչև հաջորդ տարվա վերջը։

«Այս տարի նախատեսվում է մոտ տասը հազար մարդ վերաբնակեցնել Աղդամ քաղաքում և շրջակա երեք գյուղերում։ Մինչև 2026 թվականի վերջը նախատեսվում է վերաբնակեցնել 20 հազար մարդ»,- ասել է նախագահի հատուկ ներկայացուցիչը։
Zinvor.info

Հեշթեգներ. Էմին-Հուսեյնով   Աղդամ  


Լրահոս