Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Ջաբբարովի Х-ի էջին:
«Այսօր լրանում է Խոջալուի ցեղասպանության՝ մարդկության դեմ իրագործված ամենահրեշավոր հանցագործություններից մեկի 33-րդ տարելիցը։ Մեր ժողովրդի դեմ կատարված այս սարսափելի կոտորածը երբեք չի մոռացվի։
Հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում մեր բանակը Գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ ամբողջությամբ ազատագրեց Խոջալուի շրջանն անջատողականներից՝ վերականգնելով արդարությունը ցեղասպանության զոհերի նկատմամբ։
Խոջալուում, որտեղ հպարտորեն ծածանվում է մեր եռագույն դրոշը, որը խորհրդանշում է բարեկեցիկ ապագան և տնտեսական վերածնունդը, վերականգնողական լայնածավալ աշխատանքներ են ընթանում։ Խոջալուի բնակիչների վերադարձը իրենց հարազատ հողեր նոր դարաշրջան է բացում այս վերականգնման գործընթացում», -գրել է Ջաբբարովը: