Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ֆահրեդդին Ալթունի հետ
  Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ֆահրեդդին Ալթունի հետ
09:37     26 02 2025    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Անկարա կատարած այցի ընթացքում հանդիպել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեդդին Ալթունի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին «X» սոցիալական ցանցում գրել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցությունը մամուլի և հաղորդակցությունների ոլորտում, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցեր:
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ֆահրեդդին-Ալթուն  


Լրահոս