Փոխարտգործնախարար. Հայաստանն անտեսում է արևմտյան ադրբեջանցիների իրավունքները
  Փոխարտգործնախարար.  Հայաստանն անտեսում է արևմտյան ադրբեջանցիների իրավունքները
11:11     25 02 2025    
Հայաստանը շարունակում է անտեսել Արևմտյան Ադրբեջանի Համայնքի կոչը՝ երկխոսություն սկսել արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողեր խաղաղ վերադարձի շուրջ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

Մամեդովն ընդգծել է ավելի քան 250 000 արևմտյան ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի կարևորությունը, որոնք վտարվել են իրենց հայրենի հողերից՝ ներկայիս Հայաստանի տարածքից:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս