Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
«Հետպատերազմյան վերականգնումը պահանջում է հակամարտության բոլոր բացասական հետևանքների վերացում, ներառյալ հանցագործությունների կատարման մեջ կասկածյալներին պատասխանատվության ենթարկելը: Ռազմական հանցագործությունների մեջ կասկածյալներին պատասխանատվության ենթարկելը ոչ միայն Ադրբեջանի իրավունքն է, այլ նաև միջազգային իրավունքի առաջ ստանձնված պարտավորություն։ Մենք երաշխավորել ենք, որ մեղադրյալների բոլոր դատավարական իրավունքները հարգվեն միջազգային չափանիշներին համապատասխան և կշարունակենք դա անել։ Այդ ջանքերը ծառայում են արդարադատության գործին»,- ասել է փոխարտգործնախարարը: