Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդես գալով մամուլի համար հայտարարությամբ։
«Սա կլինի առաջին որակական թռիչքը մեր առևտրային և ներդրումային հարաբերություններում և մեր եղբայրական կապերի շատ կարևոր ցուցիչ»,- նշել է Պակիստանի վարչապետը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հետ բարեկամությունը, քաղաքական փոխըմբռնումը, մտքերի ու գործողությունների միավորումը միջազգային մակարդակում, միջազգային ֆորումներում, բոլորին են հայտնի։
«Բայց ես կարծում եմ, որ այս առումով մեր հարաբերությունները բիզնեսի, առևտրի և ներդրումների ոլորտներում չեն արտացոլում մեր կապերի իրական ուժը: «Կարծում եմ, որ այսօր մենք հասել ենք այս նպատակին, և, ինշալլահ, մեկ ամսից մենք կնշենք այս մեծ որոշման իրականացումը»,- հավելել է նա։