Ալիևը՝ Շարիֆին. մենք միշտ աջակցում ենք միմյանց
  Ալիևը՝ Շարիֆին. մենք միշտ աջակցում ենք միմյանց
09:12     25 02 2025    
Որպես երկու եղբայրական երկրներ՝ Ադրբեջանն ու Պակիստանը կշարունակեն աջակցել միմյանց միջազգային հարաբերությունների բոլոր հարցերում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի հետ հանդես գալով մամուլի համար հայտարարությամբ։

«Մենք աջակցում ենք միմյանց մեր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցերում։ Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային կառույցներում և միշտ աջակցում ենք միմյանց բոլոր միջազգային կազմակերպություններում, որոնց անդամ ենք»,- ընդգծել է երկրի ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պակիստան  


Լրահոս