Ադրբեջանի նախագահը գոհ է Պակիստանի պաշտպանական արդյունաբերության որակից
  Ադրբեջանի նախագահը գոհ է Պակիստանի պաշտպանական արդյունաբերության որակից
09:12     25 02 2025    
Պակիստանը մեր ամենամոտ բարեկամներից և եղբայրներից մեկն է։ Կարելի է խոսել նաև անմիջականորեն մարդկանց միջև շփումների հաջող զարգացման մասին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի հետ հանդես գալով մամուլի համար հայտարարությամբ։

«Ադրբեջանն արդեն ձեռք է բերել պաշտպանական արդյունաբերության սարքավորումներ Պակիստանից, և մենք շատ գոհ ենք այդ տեխնիկայի որակից»,- ընդգծել է պետության ղեկավարը՝ նշելով, որ, անշուշտ, այդ համագործակցությունը կշարունակվի:

Նա հայտարարել է, որ միաժամանակ քննարկվել են պաշտպանական արդյունաբերության արտադրանքի համատեղ արտադրության հնարավորությունները, որը կդառնա երկու երկրների համագործակցության ևս մեկ կարևոր ոլորտ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պակիստան  


Լրահոս