Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին նա գրել է սոցցանցի իր էջում։
«Այսօր Բաքվում ես հրաշալի հանդիպում ունեցա իմ եղբոր՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ես շնորհակալություն եմ հայտնել նրան՝ ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած հյուրընկալության համար»,- գրել է նա։
Քաղաքական գործիչը նշել է, որ այսօր Բաքվում կայացած բանակցությունները, մասնավորապես, վերաբերում էին՝ առևտրի, էներգետիկայի եւ պաշտպանության ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ մենք նաև ծավալուն քննարկումներ ենք անցկացրել՝ Պակիստանում փոխշահավետ նախագծերում ադրբեջանական ներդրումների 2 միլիարդ դոլարի պորտֆել ձևավորելու համար, և ես անհամբեր սպասում եմմիմ սիրելի եղբոր՝ նախագահ Ալիևի այս տարվա ապրիլին Պակիստան այցին՝ պատմական ներդրումային համաձայնագրեր ստորագրելու համար»,- գրել է նա։
Շարիֆի խոսքով, Բաքվում կողմերը վճռականություն են հայտնե ամրապնդել Պակիստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը, ինչը նպաստում է տարածաշրջանային խաղաղությանն ու բարգավաճմանը։