ԱՀ ԱԳՆ. Ֆրանսիան շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղությամբ
  ԱՀ ԱԳՆ.  Ֆրանսիան շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղությամբ
17:51     24 02 2025    
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինիի հայտարարությունները հերթական անգամ ապացուցում են, որ Փարիզը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղությամբ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։

«Դեկոտինին ևս մեկ անգամ կասկածի տակ է դրել Ադրբեջանի գործողությունների օրինականությունը, որոնք վերջ դրեցին օկուպացիային և անջատողականությանը մեր ինքնիշխան տարածքներում: Նա նաև կրկին մեղադրել է Ադրբեջանին հայկական տարածքների օկուպացման մեջ, աջակցել է այդ երկրի ռազմականացմանը և խեղաթյուրել Միջազգային դատարանի որոշումները։ Բացի այդ, նա հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի «ոչ լիարժեք խաղաղության» նախաձեռնության և արել է մի շարք այլ անհեթեթ հայտարարություններ։ Այս ամենը հերթական ապացույցն է նրա, որ Փարիզը խեղաթյուրում է իրականությունը և շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղությամբ»,- ասել է Հաջիզադեն, մեկնաբանելով ֆրանսիացի դիվանագետի՝ Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցը։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՀ   ԱԳՆ  


Լրահոս