Իլհամ Ալիևը շնորհավորել է Բրունեյ Դարուսալամի սուլթանին
  Իլհամ Ալիևը շնորհավորել է Բրունեյ Դարուսալամի սուլթանին
11:19     24 02 2025    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Բրունեյ Դարուսալամի սուլթան Հաջի Հասանալ Բոլկիահին՝ այդ երկրի ազգային տոնի կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, նամակում ասվում է.

«Ադրբեջանն ու Բրունեյը կապված են բարեկամական և համագործակցային հարաբերություններով: Կարծում եմ, որ մեր բարի ավանդույթների վրա կառուցված հարաբերությունների զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով, համագործակցության ընդլայնումը կշարունակի ծառայել երկու երկրների և ժողովուրդների շահերին:

Նման նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ Ձեր գործերում, իսկ Բրունեյի բարեկամ ժողովրդին՝ մշտական խաղաղություն և բարօրություն»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բրունեյ-Դարուսալամ  


Լրահոս