Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ճապոնիայի կայսրին
 Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ճապոնիայի կայսրին
09:36     24 02 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին՝ այդ երկրի ազգային տոնի՝ Կայսրի ծննդյան օրվա կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, նամակում ասվում է.

«Ձերդ մեծություն,

Ուրախ եմ անձամբ իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Ճապոնիայի ողջ ժողովրդին փոխանցել ամենաանկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ճապոնիայի ազգային տոնի՝ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։

Այս նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություն գործերում, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ տևական խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»:


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ճապոնիա  


Լրահոս