Այս մասին
Zinvor.info-յին ասել է՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը՝ ելույթ ունենալով Բաքվում անցկացվող՝ «Հայացք դեպի ապագա. ինքնիշխանության ամրապնդում նոր իրողություններում» խորագրով ֆորումում։
Նրա խոսքով, մնացած երկու կետերից մեկը Զանգեզուրի միջանցքի հարցն է, երկրորդը՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ կետերի առկայությունն է, որոնք «չնկատեցին» անօրինական կառավարիչները՝ պատերազմական հանցագործներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։
«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա կարող եմ ասել, որ դրան այս կամ այն չափով դեմ էին ԱՄՆ-ը, Իրանը և Ֆրանսիան։ Հայաստանի սահմանադրության մեջ տարածքային պահանջների վերացման հարցը շատ կարևոր է. Մենք ցանկանում ենք վերջնական համաձայնության գալ հայկական պետության հետ, այլ ոչ միայն Հայաստանի վարչապետի հետ, որպեսզի համաձայնագիրը կախված չլինի նրանից, թե ով է այնտեղ լինելու իշխանությունում։ Բայց առայժմ հարձակողական զենքեր են գնում Ֆրանսիայից, Հունաստանից և Հնդկաստանից։ Անհրաժեշտություն կա նաև լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը շահագրգռված էր միայն հակամարտությունը երկարաձգելով։ Բայց նրանք մոռացել են, որ ադրբեջանական ժողովուրդը դարեր շարունակ միասնություն է դրսևորել՝ Հայրենիքի պաշտպանության ժամանակ և մեզ համար երկրի տարածքային ամբողջականությունը սուրբ հասկացություն է։ Դատելով վերջին իրադարձություններից ու հայտարարություններից՝ Հայաստանում մարդիկ սկսում են հասկանալ իրողությունները։ Եվրոպան ինքը խուճապի մեջ է, և ԱՄՆ-ն այլևս չի կարող օգնել նրանց։ Իրավիճակը, երբ Հայաստանը ֆորմալ առումով ինքնիշխան է, բայց իրականում ապրել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի Բայդենի թելադրանքով, արդեն այլ է»,- ասել է Զ.Ասկերովը։