Պետական ​​ծառայությունը՝ Ադրբեջանի լրատվական ռեսուրսների վրա կիբերհարձակումների պատճառների մասին
Պետական ​​ծառայությունը՝ Ադրբեջանի լրատվական ռեսուրսների վրա կիբերհարձակումների պատճառների մասին
12:59     21 02 2025    
Հատուկ Կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությունն արգելափակել է govaz.am դոմենը, որի օգնությամբ փորձել են նմանակել Ադրբեջանի պետական կառույցների կայքերը:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվում՝ պետական ըիմնարկությունների ՏՏ բաժինների ղեկավարների V գագաթնաժողովում հայտարարել է՝ Պետական ծառայության բաժնի ղեկավար Թուրալ Մամեդովը։

Նրա խոսքով՝ կեղծ դոմենը հայտնաբերվել է մեկ ամիս առաջ։ Պետական ծառայությունն անմիջապես միջոցներ է ձեռնարկել և արգելափակել այն։

Մամեդովը հիշեցրել է Ադրբեջանի մի շարք լրատվամիջոցների վրա կիբերհարձակումների մասին։

Պետական ծառայության ղեկավարի տեղակալ Ալլահվերեն Իսմայիլովը հայտարարել է, որ կիբերհարձակումների հաճախակիացման պատճառը՝ արտաքին ուժերի անհանդուրժողականությունն է ներքին և արտաքին քաղաքականության մեջ Ադրբեջանի ձեռք բերած հաջողությունների նկատմամբ։

«Դրա մասին են վկայում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի վրա կիբերհարձակումների միտումները: «Այս անհանդուրժողականության վառ օրինակն են նաև լրատվամիջոցների վրա երեկ իրականացված կիբերհարձակումները», - ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ.