Ի.Ալիևն ընդունել է Հուլուսի Աքարին. քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական հարաբերությունները
  Ի.Ալիևն ընդունել է Հուլուսի Աքարին. քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական հարաբերությունները
11:38     21 02 2025    
Փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Ազգային պաշտպանության խորհրդարանական կոմիտեի նախագահ, ազգային պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրվել պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը ընդգծվել է՝ բոլոր ոլորտներում Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական, բարեկամական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացումը, գոհունակությամբ նշվել է միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը։

Հուլուսի Աքարը հուշանվեր է հանձնել պետության ղեկավարին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս