Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի որոշումը՝ դադարեցնելու Ադրբեջանի Հանրապետությունում BBC-ի ներկայացուցչության գործունեությունը, հիմնվելով BBC-ի փետրվարի 20-ի հայտարարության վրա։
Նա ասել է, որ մեր երկրում BBC-ի գրասենյակը փակելու մասին որոշումը պաշտոնապես հաղորդվել է արտաքին գործերի նախարարության կողմից փետրվարի 13-ին՝ մեր երկրում BBC-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, և մեր դիրքորոշումը ամբողջությամբ բացատրվել է BBC-ին.
«BBC-ին հայտնել են, որ Ադրբեջանի Հանրապետությունը մշտապես առաջնորդվել է փոխադարձության սկզբունքով՝ բոլոր օտարերկրյա երկրների լրատվական կառույցների հետ հարաբերություններում և որոշումներում։ Այս շրջանակներում, ինչպես նաև երկրի օրենսդրության, մասնավորապես «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 11.2-րդ հոդվածի հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում նշվել է, որ մեր երկրում BBC-ի ներկայացուցչության գործելու համար իրավական հիմքեր չկան։
Նշենք, որ ներկայացուցչությունը փակելու որոշումը կապ չունի՝ մեր երկրում BBC հեռարձակող ընկերության թղթակցային գործունեության հետ և նախատեսում է 1 թղթակցի հավատարմագրման տրամադրում։
Հիշեցնենք, որ նման որոշումներ կայացվել են նաև այլ արտասահմանյան լրատվամիջոցների վերաբերյալ»։