Այս մասին հայտնել են՝ Միլլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանի և Իրանի ժողովուրդներն ունեն ընդհանուր պատմական, կրոնական և մշակութային արժեքներ, որոնք կազմում են մեր երկրների միջև այսօրվա հարաբերությունների հիմքը և լավ հիմք են հանդիսանում դրանց հետագա ընդլայնման համար։
Կողմերը քննարկել են նաև՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում այսօր առկա հնարավորություններն ու հեռանկարները։ Այս առումով նշվել է՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ ստեղծված «3+3» համագործակցության ձևաչափի կարևորությունը։
Ղալիբաֆը հայտնել է՝ Իրանի լիակատար աջակցությունը «3+3» հարթակին և վստահություն նրանում, որ այս ձևաչափը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացմանը։
Zinvor.info