Թուրք պատգամավոր. Ադրբեջանը առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության մեջ
 Թուրք պատգամավոր. Ադրբեջանը առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության մեջ
10:06     20 02 2025    
Ադրբեջանը առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության մեջ. Շուրջ 30 տարվա անարդար օկուպացիայից իր հողերի ազատագրումը և տարածքային ամբողջականության ապահովումը կարևոր քայլ է ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար։ Օկուպացիայից ազատագրված տարածքներում անցկացվող լայնածավալ վերականգնման աշխատանքները հանգեցրել են լուրջ դրական փոփոխությունների։


Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվում Ասիական խորհրդարանական վեհաժողովի (ԱԽՎ) 15-րդ լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասել է՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) պատգամավոր Աբդուլքադիր Էմին Օնենը։

Աբդուլքադիր Էմին Օնենը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների արդար և կայուն արդյունքը կարևոր է ոչ միայն այս երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանում կայունության և բարգավաճման ամրապնդման համար։ Նա ընդգծել է, որ Թուրքիան միշտ աջակցել է և կաջակցի Ադրբեջանին։

Անդրադառնալով Ասիայի հարուստ մշակութային բազմազանությանը, թուրք պատգամավորն ասել է, որ թեև մայրցամաքը հանդիսանում է մարդկության ամենամեծ և հնագույն հայրենիքը, սակայն որոշ խնդիրների պատճառով չի կարողանում ամբողջությամբ իրացնել իր ներուժը։

Աբդուլքադիր Էմին Օնենի խոսքով, անհրաժեշտ է համատեղ գործողություններ, որպեսզի Ասիայի ներկայիս հարստությունը ապահովի բարգավաճում: Համագործակցության և համերաշխության միջոցով կարելի է հասնել զարգացման ավելի բարձր մակարդակների: Դրան հասնելու համար անհրաժեշտ է ստեղծել բազմակողմ և առաջադեմ համագործակցության մեխանիզմներ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս