Ի. Ալիև. Բալլըջան թվով 10-րդ բնակավայրն է, որը մենք վերականգնել ենք, և որտեղ վերադարձել են նախկին հարկադիր վերաբնակները
  Ի. Ալիև. Բալլըջան թվով 10-րդ բնակավայրն է, որը մենք վերականգնել ենք, և որտեղ վերադարձել են նախկին հարկադիր վերաբնակները
09:19     20 02 2025    
Փետրվարի 19-ին ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է՝ Խոջալուի շրջանի Բալլըջա գյուղում առանձնատների և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին, այնուհետև հանդիպել գյուղ տեղափոխված մի խումբ բնակիչների հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, պետության ղեկավարը ելույթ է ունեցել հանդիպմանը.

«Արդեն երկու ամիս է, ինչ Բալլըջա գյուղում ապրում են նախկին հարկադիր վերաբնակները։ Այսօր այստեղ հանդիպեցի նրանցից մի քանիսի հետ, ծանոթացա նրանց կենսապայմաններին։ Ուրախ եմ, որ երկար ընդմիջումից հետո կյանքն արդեն վերադարձել է Բալլըջա գյուղ։ Նախկին հարկադիր վերաբնակներն այժմ գրեթե ամեն ամիս խմբերով վերադառնում են իրենց պապենական հողեր: Իրականացվում է Մեծ վերադարձի ծրագիրը։ Կարելի է ասել, որ բոլոր հողերը, որոնք ժամանակին օկուպացված էին, վերականգնվում են։ Երեկ ծանոթացա Աղդամի շրջանում շինարարական-վերականգնման աշխատանքներին։ Այսօր ես այստեղ եմ։ Եղել եմ նաև Խանքենդիում, որտեղ նույնպես հիանալի աշխատանք է կատարվում, նոր աշխատատեղեր, նոր ձեռնարկություններ են բացվում։ Իմ կարգադրությամբ ստեղծվել է Ղարաբաղի համալսարանը, որտեղ սովորում են հազարից ավելի ուսանողներ։ Կառուցվում են միջնակարգ դպրոցներ, բժշկական կետեր։ Այսինքն՝ կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ անում ենք, վերականգնում ենք և՛ քաղաքները, և՛ գյուղերը։

Վերջնական փուլ է մտել նաեւ Բալլըջա գյուղի վերականգնումը։ Ինձ տրամադրված տվյալների համաձայն՝ արդեն վերականգնվել է 137 տուն, ևս մոտ 60-ը կվերականգնվի։ Բալլըջայում արդեն հաստատվել են 460 նախկին վերաբնակներ։

Բալլըջա գյուղը հաշվով 10-րդ բնակավայրն է, որը մենք վերականգնել ենք, և որտեղ վերադարձել են նախկին հարկադիր վերաբնակները։ Այսինքն՝ խոսքը վերաբերում է Մեծ վերադարձի ծրագրի առաջին փուլին։ Կրկնում եմ՝ այստեղ արդեն մոտ 500 մարդ է ապրում։ Վերադարձել են ինչպես այն ժամանակ այս տարածաշրջանում ապրած քաղաքացիները, այնպես էլ նրանց երեխաները, թոռներն ու ծոռները։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե մեր ժողովուրդը որքան կապված է իր հողին։ Այսօր փոքր երեխաները կամ երիտասարդները, ովքեր երբեք չեն տեսել այս տարածաշրջանը, այս վայրերը, վերադառնում են ոգևորությամբ, աշխատում, կառուցում, ստեղծագործում։ Նախկին հարկադիր վերաբնակների հետ բազմաթիվ հանդիպումների ժամանակ, ովքեր վերադարձել են իրենց հողեր, ես միշտ հարցնում եմ երիտասարդներին. «Չե՞ք ձանձրանում այստեղ»: Ասում են՝ ոչ, չենք ձանձրանում։ Որովհետև մեզ դեպի իրեն է ձգում Հայրենիքը, հայրենի հողը, և սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպիսի բարձր բարոյական հատկանիշներ ունի մեր ժողովուրդը»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Բալլըջա  


Լրահոս