Հաջիևն ու Նեթանյահուն քննարկել են երկկողմ համագործակցությունը և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները
  Հաջիևն ու Նեթանյահուն քննարկել են երկկողմ համագործակցությունը և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները
15:05     19 02 2025    
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ -ը՝ հղում անելով Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան Х-ի էջին:

«Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևին ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Հաջիևը վարչապետ Նեթանյահուին է փոխանցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի ողջույնը։ Նեթանյահուն իր երախտագիտությունն է հայտնել և խնդրել իր ողջույնը փոխանցել նախագահ Ալիևին։

Նրանք քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները»,- ասվում է հրապարակման մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իսրայել  


Լրահոս