Սահիբա Գաֆարովա. Բազմակողմ համագործակցությունը խաղաղության հասնելու միակ ճանապարհն է
  Սահիբա Գաֆարովա.  Բազմակողմ համագործակցությունը խաղաղության հասնելու միակ ճանապարհն է
13:17     19 02 2025    
Ադրբեջանը միանձնյա կատարել է ՄԱԿ-ի բանաձևերը՝ վերականգնելով իր տարածքային ամբողջականությունը։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվում Ասիական խորհրդարանական վեհաժողովի (ԱԽՎ) 15-րդ լիագումար նիստի բացման ժամանակ հայտարարել է՝ Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։

Նրա խոսքով, միջազգային նորմերի ու սկզբունքների պահպանումը՝ առանցքային անհրաժեշտություն է խաղաղության համար, և բազմակողմ համագործակցությունը դրան հասնելու միակ ճանապարհն է։

Գաֆարովան նշել է, որ պառլամենտարիզմի հիմնական նպատակներից մեկն այն է, որպեսզի խորհրդարանները դուրս գան ազգային սահմաններից։

«Մենք նաև գտնվում ենք՝ Ասիական խորհրդարանական վեհաժողովի բյուջեի ձևավորման մասին որոշում կայացնելու ճանապարհին ենք։ Այս ամենը անհրաժեշտ պայմաններ կստեղծի՝ Ասիական խորհրդարանական վեհաժողովի ամրապնդման համար»,- հավելել է նա։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս