Քննարկվել են՝ Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանական արդյունաբերության նախարարությունների համատեղ գործունեության ոլորտները
 Քննարկվել են՝ Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանական արդյունաբերության նախարարությունների համատեղ գործունեության ոլորտները
11:12     19 02 2025    
Փետրվարի 18-ին Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) անցկացվող IDEX-2025 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում` Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևը հանդիպել է` Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանական արդյունաբերության նախարարությունից, հանդիպմանը ընդգծվել է` պաշտպանական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի և Բելառուսի միջև համագործակցության հետագա զարգացման կարևորությունը, քննարկվել են համատեղ գործունեության ոլորտները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նշենք, որ IDEX-2025 ցուցահանդեսը կշարունակվի մինչև փետրվարի 21-ը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բելառուս  


Լրահոս