Ասադովն ու Փեզեշքիանը քննարկել են Բաքվի և Թեհրանի միջև համատեղ նախագծերի իրականացումը
Ասադովն ու Փեզեշքիանը քննարկել են Բաքվի և Թեհրանի միջև համատեղ նախագծերի իրականացումը
17:24     18 02 2025    
Փետրվարի 18-ին Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Նախարարների կաբինետին, Ասադովը Փեզեշքիանին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ողջույնը։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել բարեկամության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա ադրբեջանա-իրանական հարաբերությունների զարգացման շուրջ, քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի և նավթագազային ոլորտներում Ադրբեջանի և Իրանի միջև համատեղ նախագծերի իրականացման հետ կապված հարցեր։ Ընդգծվել է Կասպյան III տնտեսական ֆորումի կարևորությունը և քննարկվել այլ հրատապ հարցեր՝ հաշվի առնելով տարածաշրջանում նոր իրողությունները։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս