Թուրքիայի դեսպան. Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը օգուտ կբերի ողջ աշխարհին
  Թուրքիայի դեսպան.  Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը օգուտ կբերի ողջ աշխարհին
16:16     18 02 2025    
Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը «Խազար» համալսարանում «Տեխնոլոգիաների աշխարհաքաղաքականություն» թեմայով ակադեմիական սեմինարի ժամանակ։

Աքգյունը հայտարարել է, որ Թուրքիան կարևոր դեր է խաղում Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնման և վերակառուցման գործում։

«Անկարան կշարունակի ամրապնդել բարեկամական և եղբայրական կապերը Բաքվի հետ։ Մեր համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում»,- ասել է դիվանագետը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս