Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է հրապարակվել ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Ուղերձում Իլհամ Ալիևը շնորհավորել է Ադամա Բարոուին և Գամբիայի ժողովրդին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Գամբիայի հետ բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով, որ մեր երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում։ Նախագահը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը և Գամբիան կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել՝ զարգացնելու հարաբերությունները բարեկամության ոգով՝ ի շահ մեր ժողովուրդների:
Zinvor.info