Բաքուն և Անկարան Աբու Դաբիում քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
 Բաքուն և Անկարան Աբու Դաբիում քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
12:29     18 02 2025    
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևը՝ Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) IDEX 2025 միջազգային պաշտպանական ցուցահանդեսում հանդիպել է՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի և ազգային պաշտպանության փոխնախարար Մուսա Հեյբեթի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են պաշտպանական արդյունաբերության նախարարությունից, հանդիպումներում ընդգծվել է՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաջող ռազմատեխնիկական համագործակցությունը։

Կողմերը նշել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում կապերի հետագա զարգացման կարևորությունը, քննարկել են համատեղ նախագծերի հեռանկարները և մտքեր փոխանակել՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Անկարա  


Լրահոս