Ջեյհուն Բայրամովը հարգել է՝ Սերբիայում ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների զոհերի հիշատակը
 Ջեյհուն Բայրամովը հարգել է՝ Սերբիայում ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների զոհերի հիշատակը
11:49     17 02 2025    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սերբիա կատարած այցի շրջանակներում այցելել է՝ մայրաքաղաք Բելգրադում 1999 թվականին Հարավսլավիայի վրա ՆԱՏՕ-ի ռմբակոծության զոհերի հուշահամալիր:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրել է սոցցանցի իր էջում:

«Սրտի ցավով այցելեցի 1999 թ. ռմբակոծությունների զոհ դարձած երեխաների հուշահամալիր և ծաղիկներ դրեցի նրա մոտ: Անընդունելի է ագրեսիան խաղաղ բնակչության, մասնավորապես՝ երեխաների նկատմամբ. Այս սարսափելի հանցագործությունների բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ այս երկրի Պետականության օրվա կապակցությամբ՝ Սերբական պալատում կազմակերպված ընդունելությանը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ նախարար Ջեյհուն Բայրամովին էր հանձնել Սերբական դրոշի 1-ին աստիճանի շքանշանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Սերբիա   ՆԱՏՕ  


Լրահոս