Ալեքսանդր Վուչիչը պարգևատրել է Բայրամովին
 Ալեքսանդր Վուչիչը պարգևատրել է Բայրամովին
09:14     17 02 2025    
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին պարգեւատրել է Սերբիայի դրոշի առաջին աստիճանի շքանշանով։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով սերբական ԶԼՄ-ներին, նախարարը պարգևատրվել է՝ երկու երկրների միջև համագործակցության և բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ունեցած առանձնահատուկ վաստակի համար։

Պարգևատրման արարողության ժամանակ Ջ.Բայրամովն ընդգծել է, որ Բաքվին և Բելգրադին կապում են ռազմավարական գործընկերությունը և բարեկամական կապերը։ Նա նաև նշել է, որ այս պարգևը հանդիսանում է՝ Սերբիայի ղեկավարության կողմից Ադրբեջանին տված նշանակության վառ օրինակը:

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ Ջեյհուն Բայրամովը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Սերբիայի միջև ռազմավարական գործընկերությունը՝ երկու երկրների նախագահների ղեկավարությամբ էլ ավելի կընդլայնվի։

Նշվել է բարձր մակարդակներով շփումների կարևորությունը՝ երկկողմ ռազմավարական գործընկերության, հաստատված բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև բոլոր հարթակներում ցուցաբերվող անվերապահ աջակցության զարգացման գործում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Սերբիա  


Լրահոս