Ադրբեջանում նորակոչիկները երդում կտան փակ պայմաններում
 Ադրբեջանում նորակոչիկները երդում կտան փակ պայմաններում
13:47     16 02 2025    
Փետրվարի 16-ին ադրբեջանական բանակի զորամասերում և ստորաբաժանումներում տեղի կունենա նորակոչիկների երդման արարողություն։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

«Հաշվի առնելով ձմռանը շնչառական վիրուսային վարակների տարածումը և երիտասարդ զինվորների ադապտացման շրջանում առողջության պաշտպանման նպատակով զորամասերում տեսակցությունների սահմանափակումներ են մտցվել։ Կոչ ենք անում քաղաքացիներին ըմբռնումով մոտենալ այս միջոցին և զերծ մնալ երդման արարողությունների ժամանակ զորամասեր այցելելուց»,- նշել են ՊՆ-ից։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս