Կայացել է Ադրբեջանի և Քուվեյթի ԱԳՆ միջև քաղաքական խորհրդակցությունների առաջին փուլը
 Կայացել է Ադրբեջանի և Քուվեյթի ԱԳՆ միջև քաղաքական խորհրդակցությունների առաջին փուլը
11:53     15 02 2025    
Փետրվարի 13-ին կայացել է Ադրբեջանի և Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների առաջին փուլը։

Ինչպես հայտնել են Zinvor.info-յին արտաքին գործերի նախարարությունից, խորհրդակցություններն անցկացվել են Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևի և Քուվեյթի փոխարտգործնախարար Շեյխ Ջարահ Ջաբիր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի գլխավորությամբ։

Կողմերը մտքեր են փոխանակել քաղաքական, տնտեսական, էներգետիկ, գյուղատնտեսական, զբոսաշրջության, կրթական, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ։

Բացի այդ, քննարկվել են բազմակողմ ձևաչափով համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության և Չմիավորման շարժման շրջանակներում։

Բարձր է գնահատվել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանի (COP29) շրջանակներում Ադրբեջանի և Քուվեյթի փոխգործակցությունը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս