Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են հասարակական կազմակերպությունից, ադրբեջաներեն և անգլերեն լեզուներով պատրաստված գիրքը պարունակում է նախաբան, ականների զոհերի վերաբերյալ բաժիններ, ժամանակագրություն և վիճակագրական տեղեկատվություն։
Գրքի առաջաբանի հեղինակները, որում մանրամասն տեղեկություններ է տրվում ականների և չպայթած զինամթերքի հասցրած վնասների մասին, հանդիսանում են Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպություններին պետական աջակցության գործակալության գործադիր տնօրեն Այգուն Ալիևան և Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը։
Հրատարակությունում հավաքվել են ավելի քան 30 տարիների ընթացքում ականների և չպայթած զինամթերքի պայթյունների հետևանքով վիրավորվածների և զոհվածների լուսանկարները, նրանց կյանքի դառը պատմությունները: