Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, փետրվարի 13-ին նրանք հսկողություն են իրականացրել Գուբադլիի շրջանի հետ սահմանային գոտում։ Եվրոպացի դիտորդները հեռադիտակով ուսումնասիրել են շրջակա տարածքները և Ադրբեջանի տարածքը։
Նրանց տեղաշարժերը վերահսկվել և գրանցվել են ադրբեջանցի սահմանապահների կողմից։
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը պարբերաբար դիտարկում է անցկացնում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Այս մասին տեղեկություններ ու կադրեր են տարածվում ադրբեջանական մամուլում։
Armenia.Az-ը նույնպես տեղեկատվություն և կադրեր է տարածել Ադրբեջանի որոշ շրջաններին սահմանակից տարածքում եվրոպացի դիտորդների գործունեության մասին։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության՝ 200 հոգուց բաղկացած խմբի մանդատը երկարացվել է ևս երկու տարով՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։