Ի.Ալիևը պարգևատրել է՝ Զորահավաքի և զորակոչի պետական ​​ծառայության զինծառայողներին
  Ի.Ալիևը պարգևատրել է՝ Զորահավաքի և զորակոչի պետական ​​ծառայության զինծառայողներին
17:29     13 02 2025    
Նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել՝ «Ադրբեջանի Հանրապետության Զորահավաքի և զորակոչի պետական ծառայության մի խումբ զինծառայողների՝ «Հայրենիքի համար» և «Ռազմական վաստակի համար» մեդալներով պարգևատրելու մասին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն։

Կարգադրության մեջ ասված է.

«Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 109-րդ հոդվածի 23-րդ կետով՝ որոշում եմ.

Ծառայողական պարտականությունները և հանձնարարված առաջադրանքները կատարելու ժամանակ գերազանցության համար պարգևատրել՝ ԱՀ Զորահավաքի և զորակոչի պետական ծառայության հետևյալ զինծառայողներին.

«Հայրենիքի համար» մեդալով.

Բաբաև Ազեր Ալադդին օղլու - գնդապետ

Գասըմով Էլնուր Ահմեդ օղլու - գնդապետ

«Ռազմական վաստակի համար» մեդալով.

Գայգիև Շամիլ Մագամա օղլու - մայոր»։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան  


Լրահոս