Պապուաշվիլի. Որոշ երկրներ աջակցում են խոսքով, իսկ Ադրբեջանը՝ գործով
  Պապուաշվիլի.  Որոշ երկրներ աջակցում են խոսքով, իսկ Ադրբեջանը՝ գործով
16:28     12 02 2025    
Վրաստանը միշտ զգացել է Ադրբեջանի աջակցությունը՝ հատկապես երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության հարցերում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին՝ Թբիլիսի ժամանած Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակության հետ հանդիպմանը։

«Որոշ երկրներ իրենց աջակցությունն արտահայտում են խոսքերով, իսկ Ադրբեջանը դա ցույց է տալիս գործով։ Մենք երախտապարտ ենք Ադրբեջանի նախագահին, խորհրդարանին և բարեկամ ադրբեջանական ժողովրդին»,- ընդգծել է Պապուաշվիլին։

Նրա խոսքով, երկրների հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչը նոր հնարավորություններ է բացում համագործակցության զարգացման համար, այդ թվում՝ միջխորհրդարանական մակարդակով։

Ադրբեջանական պատվիրակությունը բանակցություններ է վարել նաև՝ Վրաստանի խորհրդարանի կոմիտեների նախագահների և բարեկամության խմբի անդամների հետ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Վրաստան  


Լրահոս