Իմպերիալիստական անցյալ ունեցող երկրները ուզում են շարունակել միջամտել, գերիշխել և թելադրել. Ալիև
 Իմպերիալիստական անցյալ ունեցող երկրները ուզում են շարունակել միջամտել, գերիշխել և թելադրել.  Ալիև
14:31     12 02 2025    
Միակ պատճառը, որ մենք դեռևս ունենք անկայուն իրավիճակներ և արյունահեղություն ամբողջ աշխարհում, այն է, որ իմպերիալիստական անցյալ ունեցող երկրները ցանկանում են շարունակել միջամտել, գերիշխել և թելադրել: Իսկ դա, բնականաբար, հանգեցնում է դիմադրության։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մեզ հաջողվել է պաշտպանվել մեր ներքին գործերին միջամտությունից»,- նշել է պետության ղեկավարը՝ ընդգծելով, որ ոչ բոլոր երկրներն ունեն դա անելու ներուժը։ «Ամեն ինչի հիմքում ընկած է տնտեսությունը։ Գաղափարախոսությունը, տնտեսությունը և ազգային գաղափարները՝ այս ամենը միասին ապահովել են Ադրբեջանին այն տեղը, որին մենք արժանի ենք»,- հավելել է նախագահը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   CGTN  


Լրահոս