Ալիևը՝ Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին
 Ալիևը՝ Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին
13:15     12 02 2025    
Անցյալ տարի Չինաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես դարձան ռազմավարական գործընկերներ։ Անցյալ ամառ Չինաստանի նախագահի հետ իմ հանդիպումից հետո ընդունվեց համապատասխան հռչակագիր Ռազմավարական գործընկերության մասին։ Սա շատ կարևոր քաղաքական քայլ է մեր երկկողմ հարաբերություններում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ռազմավարական գործընկերությունը փոխադարձ վստահության և համագործակցության շատ բարձր մակարդակ է։ Մենք անհամբեր սպասում ենք Չինաստանի հետ մեր գործընկերության ընդլայնմանը, ներառյալ՝ ոչ միայն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, այլ նաև տարբեր միջազգային կազմակերպություններին մեր անդամակցության հետ կապված հարցերը»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Չինաստան  


Լրահոս