Մեր քաղաքականությունը հիմնված է բարեկամության, համագործակցության և որևէ երկրի ներքին գործերին չմիջամտելու վրա. Ալիև
  Մեր քաղաքականությունը հիմնված է բարեկամության, համագործակցության և որևէ երկրի ներքին գործերին չմիջամտելու վրա. Ալիև
12:07     12 02 2025    
Կլիմայական համաժողովի անցկացումը, որը համախմբում է գրեթե 200 երկիր, մեծ մարտահրավեր էր, մեծ պատասխանատվություն և նաև մեծ հաջողություն:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հիշեցնելով, որ մինչ այդ Ադրբեջանը չորս տարի հաջողությամբ նախագահել է «Չմիավորման շարժում» կազմակերպությունում, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո երկրորդ խոշոր միջազգային ինստիտուտն է, պետության ղեկավարը նշել է.

«Սա ցույց է տալիս, որ բարեկամության, համագործակցության և որևէ երկրի ներքին գործերին չմիջամտելու վրա հիմնված մեր քաղաքականությունը իսկապես աջակցություն է գտնում միջազգային ասպարեզում։ Այսպիսով, մենք կարող ենք հանդիսանալ նման գլոբալ միջազգային իրադարձության հյուրընկալողը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս