Ալիև. Սեփական շահերը հնարավոր է պաշտպանել, եթե հասարակության մեջ լինի կայունություն և միասնություն
  Ալիև.  Սեփական շահերը հնարավոր է պաշտպանել, եթե հասարակության մեջ լինի կայունություն և միասնություն
10:18     12 02 2025    
Մենք նախաձեռնեցինք լայնածավալ նախագծեր, որոնք հնարավորություն ընձեռեցին տարածաշրջանում հաղորդակցություններ ստեղծելու համար։ Մենք լավ համբավ ունենք Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում, որոնց պատկանում ենք։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ընդգծելով, որ Ադրբեջանը հաստատակամորեն պաշտպանում է իր ազգային շահերը, իր ապրելակերպը, իր անկախ քաղաքականությունը և հասել է զգալի հաջողությունների, պետության ղեկավարն ասել է. «Ուստի ես կասեի, որ Ադրբեջանի օրինակը, որպես մի երկրի, որը համեմատաբար վերջերս է հայտնվել միջազգային քարտեզում, պաշտպանում է իր ազգային շահերը և լավ կապեր հաստատում ամբողջ աշխարհում, ցույց է տալիս, որ հնարավոր է պաշտպանել սեփական շահերը, եթե կա կայունություն և միասնություն հասարակության մեջ»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս