ԱԱՀ. Թեփեբաշի մզկիթում ալկոհոլ խմելը անհարգալից վերաբերմունք է ողջ իսլամական աշխարհի նկատմամբ
  ԱԱՀ.  Թեփեբաշի մզկիթում ալկոհոլ խմելը անհարգալից վերաբերմունք է ողջ իսլամական աշխարհի նկատմամբ
14:25     11 02 2025    
Ադրբեջանի պատմական քաղաքում նյութական ժառանգության հուշարձան հանդիսացող Թեփեբաշի մզկիթում ալկոհոլ խմելը խոսում է ողջ իսլամական աշխարհի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի մամուլի քարտուղար Ուլվիա Զուլֆուգարը:

«Հայաստանում արևմտյան ադրբեջանցիներին պատկանող ավելի քան 300 մզկիթ, այդ թվում՝ Թեփեբաշի մզկիթը, գտնվում է անմխիթար վիճակում, իսկ շուրջ 600 գերեզմանատուն ամբողջությամբ ավերված է։ Կապույտ մզկիթն ընդհանրապես ներկայացվում է որպես այլ ազգի պատկանող օբյեկտ։ Հայաստանը պետք է վերջ դնի արևմտյան ադրբեջանցիների ժառանգության նկատմամբ նման պահվածքին, իսկ միջազգային հանրությունը և համաշխարհային կրոնական կառույցները չպետք է լռեն այս հարցում։ Մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Հռոմի պապը և Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է հատուկ ուշադրություն ցուցաբերեն տեղի ունեցողի նկատմամբ»,- նշել է Ուլվիա Զուլֆուգարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս