Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին և Խամենեիին
  Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին և Խամենեիին
12:40     11 02 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակներ է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին և այդ երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Սայեդ Ալի Խամենեիին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Նամակներում Իլհամ Ալիևը շնորհավորել է Իրանի պաշտոնյաներին այդ երկրի ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի օրվա կապակցությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Փեզեշքիան   Խամենեի  


Լրահոս