Ալի Ալիզադեն գրել է Երևանում մզկիթի պղծման մասին
  Ալի Ալիզադեն գրել է Երևանում մզկիթի պղծման մասին
11:42     11 02 2025    
Հայաստանում գտնվող Թեփեբաշի մզկիթում զբոսաշրջիկներին ալկոհոլային խմիչքներ է առաջարկում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն։

«Օկուպացիայի տարիներին Հայաստանն ամբողջությամբ ավերել և պղծել է մեր բոլոր մզկիթները Ղարաբաղում։ Այժմ նրանք պղծում են Երևանում գտնվող ադրբեջանական մզկիթը՝ զբոսաշրջիկներին առաջարկելով ալկոհոլային խմիչքներ։ Միջազգային հանրությունը և կազմակերպությունները պետք է քայլեր ձեռնարկեն և դադարեցնեն այս վանդալիզմը»,- նշել է դիվանագետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալի-Ալիզադե   Երևան  


Լրահոս