Քաղաքական խորհրդակցություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ միջև
 Քաղաքական խորհրդակցություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ միջև
11:14     11 02 2025    
Անկարայում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Х սոցցանցում գէել է Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը:

Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է ԱԳՆ տարածաշրջանային անվտանգության վարչության տնօրեն Ազեր Մուսաևը, իսկ թուրքական պատվիրակությունը՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով վարչության տնօրեն Մեհմեթ Սամսարը։

«Հանդիպմանը քննարկվել են երկկողմ քաղաքական հարաբերությունների և միջազգային կազմակերպություններում համագործակցության զարգացման հարցեր»,- գրել է դիվանագետը։
Zinvor.info

Հեշթեգներ.