Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները
 Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները
18:28     10 02 2025    
Պակիստանի Կարաչի քաղաքում AMAN-25 բազմազգ ծովային զորավարժությունների և AMAN Dialogue-ի շրջանակում Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետ, առաջին կարգի կապիտան Թեյմուր Մուրշուդովը հանդիպել է՝ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ծովակալ Շահրամ Իրանիի հետ:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ-ից, հանդիպմանը քննարկվել են՝ Կասպից ծովի անվտանգության ապահովման նպատակով Ադրբեջանի և Իրանի միջև ռազմածովային համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև նշվել է՝ փորձի փոխանակման նպատակով ծովային ջրերում համատեղ զոավարժաությունների անցկացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են՝ փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան