Ադրբեջանում պահեստազորայինները կատարելագործում են զենքի հետ վարվելու հմտությունները
 Ադրբեջանում պահեստազորայինները կատարելագործում են զենքի հետ վարվելու հմտությունները
16:39     10 02 2025    
Ընթացիկ տարվա պատրաստության պլանի համաձայն՝ զինծառայողների հետ ուսումնական հավաքները շարունակվել են գործնական պարապմունքներով։

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են ՊՆ-ից, հավաքների մասնակիցների մարտական պատրաստությունը բարձրացնելու, գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելու նպատակով, դասերի ընթացքում զինապարտներն ուսումնասիրում են՝ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ ներառված հրաձգային զինատեսակների մարտավարական և տեխնիկական բնութագրերը, դրանց կիրառման կանոնները, ինչպես նաև իրականացնում են ուսումնական հրաձգություն։ Անձնակազմը հաջողությամբ կատարում է հավաքի ընթացքում առաջադրված խնդիրները։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս