Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։
«Այնտեղ ասվում է, որ մեր ներկայացուցչությունը՝ Ռուսական տեղեկատվական և մշակութային կենտրոնը (ՌՏՄԿ), որը նաև հայտնի է որպես «Ռուսական տուն», պետք է գրանցվի որպես իրավաբանական անձ տեղական օրենսդրությամբ։
«Ռուսական տունը» Բաքվում պետք է մեկուկես ամսվա ընթացքում հեռանա իր վարձակալած տարածքից, սեփականատերը հայտարարել է այն շտապ վաճառելու իր մտադրության մասին»,- ասել է Պրիմակովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին պաշտոնական ծանուցում է ուղարկել Ադրբեջանի Հանրապետության տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության աշխատանքի դադարեցման մասին։
Նշենք, որ նմանատիպ քայլ էր արվել նաև ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) հետ կապված։ «Ադրբեջանն ինքը դարձել է դոնոր և արտաքին օգնության կարիք չունի, հատկապես, եթե այն տրամադրվում է ոչ թափանցիկ սխեմաների հիման վրա և կազմակերպությունների միջոցով, որոնց կառուցվածքն ակնհայտորեն հետախուզական բնույթ է կրում», - նշված էր տեղեկատվության մեջ։