Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևայի հայտարարության մեջ՝ կապված Ղարաբաղյան Առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած համարվող երեք անձանց աճյունների նույնականացման հետ։
Օմբուդսմենը նշել է, որ ազատագրված տարածքներում հայտնաբերված զանգվածային գերեզմաններում գտնվող մարդկային մնացորդների նույնականացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում մինչ օրս պարզվել է մոտ 170 ադրբեջանցիների ինքնությունը, և այդ գործընթացը դեռ շարունակվում է։
«Մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է կատարի միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, որոնց նա մասնակից է, չթաքցնի մեր հայրենակիցների ճակատագրի մասին տեղեկությունները և ստույգ տեղեկատվություն տրամադրի սպանվածների հուղարկավորության վայրերի մասին»,- ընդգծել է Սաբինա Ալիևան։